Նստացույցի մասնակիցը «Ամերիաբանկ»-ի դիմաց 12 պարկուճ է հայտնաբերել (տեսանյութ)

15:17 • 28.07.13

Քաղաքապետարանի առաջ Երևանի քաղաքապետարանի դիմաց անժամկետ նստացույց հայտարարած մասնակիցներից Սուրեն Սահակյանը առավոտյան «Ամերիաբանկ»-ի դիմաց հայտնաբերել է 12 կրակված պարկուճ. այս մասին Tert.am-ին ասաց նստացույցի մասնակիցներից Վահագն Մինասյանը։


«Զանգահարեց ինձ, ես անմիջապես իրազեկեցի ոստիկաններին, ովքեր այնտեղ են»,-ասաց նա՝ ավելացնելով, որ իրենք կրակոցներ չեն լսել, չնայած բանկը հենց քաղաքապետարանի դիմաց է գտնվում։



«Կրակոց չենք լսել, բայց պարկուճներն առկա են, ոստիկանության աշխատակցի ոսքով՝ 12 փամփուշտ է, որը համարժեք է մեկ փափշտակալին»,- ասաց նա։


Ակտիվիստը չի բացառում, որ դա իրենց ուղղված ուղերձ է։ «Չգիտեմ դրանք կրակված պարկուճներ են, թե ինչ-որ հաղորդագրություն են պարունակում, այդ մասին մենք ավելի ուշ հայտարարություն կանենք՝ ես, Առաքելյան Գոռը և Սուրեն Սահակյանը, այսինքն, ովքեր հայտարարել են անժամկետ նստացույց հանդես կգանք հայտարարությամբ և կտանք մեր գնահատականը»,-ասաց նա։