Մոսկվայում չարագործները թալանել են եկեղեցին, ծեծել պահակին

11:28 • 28.07.13

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի արևելյան հատվածում գտնվող Մեծ նահատակ Դմիտրի Սոլունսկիի եկեղեցին թալանի է ենթարկվել, հայտնում է Лента-ն։


Իրավապահները տեղեկացրել են, որ 4 հանցագործները ծեծի են ենթարկել ու կապկպել եկեղեցու պահակին՝ նրան սպառնալով ատրճանակով։


Գիշերը ժամը 2-ին եկեղեցուց քիչ այն կողմ աշխատող բանվորները լսել են բղավոցներ։ Գալով եկեղեցու կողմը՝ նրանք հայտնաբերել են ծեծված պահակին ու ոստիկանություն են կանչել։

Հանցագործների հասցրած վնասի չափը դեռևս հայտնի չէ։