Բաղրամյանի ջրանցքից կնոջ դի են դուրս բերել

16:52 • 28.07.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 13.51-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի մոտ` ջրանցքում, հայտնաբերվել է կնոջ դի, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` քաղաքացիները ջրանցքից դուրս են բերել մոտ 75-80 տարեկան անձը չպարզված կնոջ դի:


Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության աշխատակիցներ: