Ղազախստանում իրար են բախվել 2 գնացքներ. Կա մոտ 50 տուժած
Ալմա-Աթայի երկաթգծի կայարանում 2 գնացքների բախման հետևանքով տուժածների թիվը հասել է 50-ի, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Ղազախստանի տրանսպորտային դատախազությանը:
«Ալմաթի-2» կայարանում շոգեքարշը բախվել էր «Ալմա-Աթա-Նովոսիբիրսկ» երթուղով ընթացող մարդատար գնացքին: Գնացքները միևնույն գծի վրա են հայտնվել օպերատորի անզգուշության պատճառով:
Վթարի արդյունքում 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Եվս 50-ը ստացել են աննշան վնասվածքներ և հրաժարվել են բժշկական օգնությունից:










