Հռոմի պապը դիմել է հավատացյալներին հանրահայտ բրազիլական Կոպակոբանայից (լուսանկարներ)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դիմել է աշխարհի բոլոր հավատացյալներին Բրազիլիայի հանրահայտ Կոպակոբանա լողափից։ Իր ելույթի ընթացքում պապական գահի առաջնորդը կոչ է արել Կաթոլիկ եկեղեցուն հրաժարվել կոմֆորտից ու գնալ աղքատների մոտ։
Ինչպես նշում է korrespondent.net-ը, իր խաղաղասիրությամբ ու զսպվածությամբ հայտնի Ֆրանցիսկոսը նաև ասել է, որ եթե ընդդիմադիր խմբերի առաջնորդները կարողանային երկխոսություն սկսել, ապա դա կլինի դաժան անկարգությունների լավ այլընտրանք։
Հռոմի պապի խոսքը լսելու համար Ռիո դե Ժանեյրոյի լողափին է հավաքել մոտ 2 մլն հավատացյալ։



















