Վենեսուելայում մեծ շուքով 1 շաբաթ կնշեն Ուգո Չավեսի ծննդյան տոնը
Վենեսուելայի բնակիչները կիրակի օրը նշում են Ուգո Չավեսի ծննդյան տոնը: Վենեսուելայի նախկին առաջնորդն այս տարվա մարտ ամսին մահացել էր քաղցկեղի պատճառով, հայտնում է Риа Новости-ն՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:
Կարակասում բազմաթիվ հասարակական կազմակերպություններ կանցկացնեն Չավեսին նվիրված ժամերգություններ, համերգներ և այլ միջոցառումներ: Իրենց նախկին առանորդի 59-ամյակին քաղաքի փողոցներում կկազմակերպվեն պարեր, ինչպես նաև մարդիկ տորթեր կբերեն հեղափոխության թանգարանի մոտ, որտեղ թաղված է Չավեսը:
Ըստ տեղական իշխանությունների մտահղացման, ծննդյան տոնին նվիրված տոնակատարությունները կտևեն շուրջ 1 շաբաթ: Նախագահ Մադուրոն արդեն այցելել է Չավեսի ծննդավայր Սաբանետա քաղաքը և այցելել է նրա տունը:










