ԱՄՆ-ում 105 երեխա ազատվել է սեռական շահագործումից. ՀԴԲ-ի հատուկ գործողությունը (տեսանյութ)

22:39 • 29.07.13

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն ամբողջ երկրի մասշտաբով խոշոր գործողություն է անցկացրել: Դրա հետևանքով սեռական շահագործումից ազատվել է 105 երեխա, ևս 150 մարդ ձերբակալվել է՝ կավատության համար, հայտնում է CBS News-ը:


Ամերիկացի գործակալները գործողությունն անվանել են «Cross Country»:


Գործողությունը ներառել է ԱՄՆ-ի 76 քաղաք, մասնակցել են մի շարք հաստատություններ, այդ թվում՝ Կորած կամ շահագործվող երեխաների ազգային կենտրոնը: