«Ալ-Կաիդան» միացել է Կահիրեի ցուցարարներին

20:25 • 29.07.13

«Ալ-Կաիդա» խմբավորման անդամները միացել են Կահիրեի Ան Նահդա հրապարակի տարածքում իրականացվող բողոքի ակցիային, հայտնում է Газета.Ru-ն՝ Al Masry Al Youm-ին հղումով:


Զինյալները միացել են Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցներին և «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ներկայացուցիչներին: Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են աջակցել ցուցարարներին բախումները հարթելու իրենց փորձով, գրում է աղբյուրը:


Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եգիպտոս էր ժամանել ԵՄ արտաքին հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը քաղաքական խմբավորումների ներկայացուցիչների հետ հանդիպելու համար: