Ալեք Մանուկյան փողոցում 18-ամյա աղջիկը մորը դուրս է արել բնակարանից և փորձել հրկիզել այն
Արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն այսօր քաղաքացիների կողմից զանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 7 շենքի 58 բնակարանի պատուհանից ծուխ է դուրս գալիս, և կան կասկածներ, որ տան ներսում հրդեհ է բռնկվել:
Ըստ Shamshyan.com կայքի՝ տեղում պարզվել է, որ նշված բնակարանի բնակչուհի 18-ամյա Լուսինե Համբարձումյանը, ով բնակարանում գտնվելով հոգեպես անհավասարակշիռ վիճակում, իր մորը դուրս է արել բնակարանից և միջանցքում լցրել հնոտին ու այրել:
Մինչ հրշեջների ժամանումը կրակը մարվել է:
ԱԻՆ փրկարարներից բացի, դեպքի վայր է ժամանել նաև 1-03 ծառայության շտապ օգնության թիվ 06 բրիգադը, որն արդեն տանն առաջին բուժօգնություն է ցուցաբերել աղջկան և դեպքի վայր ժամանած Կենտրոնի ոստիկանության ծառայողների հետ նրան հանձնել ծնողներին:










