Porsche Cayenne-ով վթարի է ենթարկվել «ԱրմենՏելի» փոխտնօրենը

11:50 • 29.07.13

Երևանում այսօր՝ ժամը 01:10-ի սահմաններում, Եղվարդի խճուղում թիվ 1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 27-ամյա Ալբերտ Համբարձումյանի վարած Opel մակնիշի և 56-ամյա Մերուժան Միքայելյանի վարած Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենաները, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com կայքը:

Վթարի հետևանքով Porsche Cayenne-ի ուղևոր 29-ամյա Տաթևիկ Միքայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:


Ըստ կայքի տեղեկությունների՝ Porsche Cayenne վարորդ Մ. Միքայելյանն աշխատում է «ԱրմենՏել» ՓԲԸ-ում՝ որպես փոխտնօրեն: