Իտալիայում ավտոբուսի վթարից 36 մարդ է զոհվել
Իտալիայի հարավում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 36 մարդ. տեղեկացնում է Lenta.ru-ն France Presse գործակալության հղումով։ Ավելի վաղ հաղորդվում էր 20 զոհի մասին։
Ավտոբուսը, որում եղել է 40 մարդ, կիրակի երեկոյան Նեապոլ-Բարի ճանապարհին ընկել է 30 մետր բարձրությունից։ Մինչև անկումը ավտոբուսը հարվածել է տասնյակ մեքենաների։
Ավտոբուսում ուխտավորներ են եղել, որոնք վերադառնալիս են եղել Նեապոլից՝ Պադրե Պիոյի վանք այցելությունից հետո։ Ավտոբուսի վարորդը, նախնական տեղեկություններով, մահացել է։ Դեպքի վայրից մոտակա հիվանդանոցներ են տեղափոխվել 11 վիրավորներ, որոնց վիճակը ծայրահեղ ծանր է համարվում։
Իտալիայի իրավապահ մարմինները ավտովթարի հնարավոր որևէ պատճառ չեն մատնանշում։










