Մարդկային խայթոցն ավելի զորեղ է. հնդիկը կծել է օձին ու 2 կես արել նրան

11:07 • 29.07.13

Հնդկաստանի կենտրոնական նահանգներից մեկում տեղի է ունեցել արտառոց մի դեպք. հնդիկ տղամարդը վրեժխնդիր է եղել իրեն խայթած օձից ու իր հերթին այնպես կծել սողունին, որ վերջինը 2 կես է եղել, հայտնում է The Wall Street Journal-ը։

 

Երիտասարդը՝ Միլապ Դուրվը, ով այժմ գտնվում է հիվանդանոցում, պատմել է, որ օձը կծել է իր աջ ձեռքը, երբ ինքն անցնելիս է եղել գետը։ Սակայն Դուրվն իրեն չի կորցրել ու, խուճապի մատնվելու փոխարեն, նա շրջվել ու այնպիսի ուժով է կծել օձին, որ սողունը 2 կես է եղել։

 

Հետո Դուրվը նրան նետել է գետն ու շարունակել ճանապարհը։ Բարեբախտաբար օձը թունավոր չի եղել, և երիտասարդի կյանքին այժմ վտանգ չի սպառնում։

 

Ընդհանուր առմամբ, Հնդկաստանում ամեն տարի մոտ 50 հազար մարդ է մահանում՝ օձի խայթոցից։