Մոսկովյան ոստիկանությունը մայրաքաղաքի շուկաներում ավելի քան 300 մարդ է ձերբակալել
Մոսկվայի ոստիկանությունը հարյուրավոր մարդկանց է ձերբակալել մայրաքաղաքի շուկաներում անցկացված օպերատիվ որոնողական աշխատանքների արդյունքում, որոնք սկսվել էին Մոսկվայի շուկայում ոստիկանության աշխատակիցների վրա տեղի ունեցած հարձակումից հետո, հայտնում է BBC-ն:
Հետաքննություն կանցկացվի՝ պարզելու բոլոր ձերբակալվածների ներգրավվածությունը տեղի ունեցած իրավախախտումներին: Ինչպես հայտնում են Ռուսաստանի մայրաքաղաքի իրավապահ մարմինները, մոսկովյան շուկաների ապաքրեականացման գործընթացը շարունակվում է:
Հիշեցնենք, որ շաբաթ ոստիկանության աշխատակիցները փորձել են ձերբակալել դպրոցականի բռնաբարության մեջ մեղադրվող ենթադրյալ հանցագործին, երբ նրանց վրա է հարձակվել երկու տասնյակ մարդ:










