Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին

14:04 • 29.07.13

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջո Նապոլիտանոյին՝ Իտալիայի հարավում տեղի ունեցած ավտոբուսի վթարի կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ մարդկային զոհերի և բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել:


Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Ջորջո Նապոլիտանոյին և զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում: