Սերժ Սարգսյանը շնորհավորել է Կոնստանտին Օրբելյանի ծննդյան 85-ամյակը

11:24 • 29.07.13

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանին՝ ծննդյան 85-ամյակի կապակցությամբ, տեղեկացնում է նախագահական գրասենյակի կայքը:


ՀՀ նախագահը բարձր է գնահատել նրա ավանդը հայ երաժշտության զարգացման, հարստացման և հանրահռչակման գործում և հոբելյանի առթիվ մաղթել առողջություն ու ստեղծագործական եռանդ: