Մահացել է Yandex-ի համահիմնադիր Իլյա Սեգալովիչը
Ռուսական հայտնի Yandex որոնողական համակարգի համահիմնադիր Իլյա Սեգալովիչը Լոնդոնի կլինիկաներից մեկում մահացել է, ինչի մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Արկադի Վոլոժն իր բլոգում։
Ինչպես նշում է tvrain.ru կայքը, հուլիսի 25-ին բժիշկները Սեգալովիչի մոտ ախտորոշել են գլխուղեղի մահ ու շնչառության դադարեցում։ Ժամանակակից սարքավորումները հնարավորություն են տալիս այս վիճակում հայտնված մարդու կյանքը ևս մի քանի օրով երկարացնել՝ արհեստական շնչառության միջոցով։
Դա արվում է, որպեսզի հարազատները ժամանակ ունենան հրաժեշտ տալ նրան, սակայն առայսօր չի գրանցվել մի դեպք, երբ գլխուղեղի մահից հետո մարդը վերակենդանանա։
Սեգալովիչի դին Ռուսաստան կտեղափոխվի չորեքշաբթի։










