Տաջիկստանում ուսանողը փորձել է հերոինի փոխարեն կերակրի աղ վաճառել
Տաջիկստանի թմրանյութերի վերահսկողության գործակալության աշխատակիցները թմրանյութերի անօրինական վաճառքի մեղադրանքով ձերբակալել են Դուշանբեի 21-ամյա բնակչին, տեղեկացնում է BBC-ն:
Որոնումների ժամանակ նրա մոտ պոլիէթիլենային տոպրակ է հայտնաբերվել՝ 10 ոչ մեծ փաթեթներով: Լաբորատորիայում պարզել են, որ առգրավված նյութը կերակրի աղ է եղել, որի ընդհանուր կշիռը 9 կգ-ից ավել է եղել:
Ինչպես հաստատել են ոստիկանները, ձերբակալված անձը փորձել է շուրջ 10 կգ կշռող կերակրի աղը վաճառել 50 հազար դոլարով՝ հերոին թմրանյութի փոխարեն: Հարուցվել է քրեական գործ «խարդախության» հոդվածով:










