Արմավիրի մարզում 37-ամյա տղամարդը ծեծելով սպանել է մորը

12:26 • 30.07.13

Արմավիրի մարզում այսօր՝ ժամը 04:00-ի սահմաններում, Արմավիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել են, որ առանձնակի դաժանությամբ ծեծված վիճակում մարմնական բազմաթիվ վնասվածներով Նաիրի գյուղից (նախկին Հացիկ) իրենց մոտ է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ 77-ամյա Վերգուշ Սարգսյանը, ով գիտակցության չգալով, առավոտյան մահացել է, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com կայքը:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչները:


Տան մոտ հավաքվածները կայքին թղթակցին պատմել են, որ Վ. Սարգսյանին ծեծի է ենթարկել նրա տղան, 37-ամյա Վարդան Ստեփանյանը, ով ամուսնալուծված է և հաճախակի էր լինում ոչ սթափ վիճակում:


Այս պահին ոստիկանությունը նշված հանցագործությունը կատարելու համար որպես կասկածյալ որոնում է Վ. Ստեփանյանին: Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Նյութն ամբողջությամբ կարդացեք այստեղ։