Բրազիլիայում ջրատար խողովակի պայթյունը 3-ամյա երեխայի մահվան պատճառ է դարձել (տեսանյութ)

22:25 • 30.07.13

Բրազիլական Ռիո-դե-Ժանեյրոյի Կամպու-Գրանդի թաղամասում պայթել է ջրատարը, ինչի հետևանքով վնասվել են մի շարք տներ, ինչպես նաև գրանցվել է մարդկային զոհ և վիրավորներ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


Ջրհեղեղի հետևանքով ամբողջովին ավերվել է 16 տուն: Դեպքի վայրում արված կադրերում կատարվածը ավելի շատ նմանվում է ցունամիի, քան ջրատարի վթարի:


Ջրի շիթերի ուժգին հարվածից մահացել է 3-ամյա Իզաբելա Սևերու-դուս-Սանտուսը: Հրշեջները նրան տեղափոխել էին հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել երեխային: Վնասվածքներ է ստացել մոտ 9 մարդ, իսկ 70-ը զրկվել են տներից: