Քեթրին Էշթոնը հանդիպել է Եգիպտոսի պաշտոնանկ նախագահ Մուհամմեդ Մուրսիի հետ
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը երեկ գիշեր հանդիպել է Եգիպտոսի պաշտոնանկ նախագահ Մուհամմեդ Մուրսիի հետ. տեղեկացնում է Lenta.ru-ն։
Էշթոնին Մուրսիի գտնվելու վայրը, որը գաղտնի է պահվում, հասցրել են ուղղաթիռի միջոցով, որը թռել է Կահիրեից՝ կեսգիշերին։
Նա Մուրսիի հետ խոսել է մոտ երկու ժամ, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Եգիպտական «Աշ-Շուրուք» պարբերականի տվյալներով՝ Քեթրին Էշթոնը մտադիր է այցելել նաև Եգիպտոսի նախագահական նստավայր։
Մուհամմեդ Մուրսին հուլիսի 3-ին պաշտոնանկ էր արվել և կալանքի տակ է պահվում։










