Հունական վանքում բախում է տեղի ունեցել վանականների ու հատուկ ջոկատայինների միջև

13:58 • 30.07.13

Հունական Էսֆիգ վանքում բախումներ են տեղի ունեցել հույն հատուկ ջոկատայինների ու ըմբոստ վանականների միջև, ինչի հետևանքով հոգևորականներից մեկը վնասվածքներ է ստացել, հայտնում է Euromag-ը։

 

Խալկիդիկիի դատարանի վճռի համաձայն, 20 վանականներ պարտավոր են լքել վանքը՝ փոխանցելով այն 2005թ. ստեղծված, Կոստանդնուպոլսին հավատարիմ «նոր եղբայրության» վանականներին։ Սակայն «հին եղբայրության» ներկայացուցիչները վճռականորեն հայտարարել են, որ չեն լքելու վանքը։ Արդյունքում ոստիկանները փորձել է կոտրել վանքի դարպասները, ինչին ի պատասխան հոգևորականները նրանց ուղղությամբ այրվող իրեր են նետել։

 

Էսֆիգմենն Աֆոնի հնագույն վանքերից մեկն է, որը կառուցվել է 5-րդ դարում։ Դրանում պահվում են բազմաթիվ մասունքներ, 400 հազար հնագույն ձեռագրերով ու 8 հազար գրքերով գրադարան։