Սպանվել է Սիրիայի քրդերի առաջնորդը

20:18 • 30.07.13

Երեքշաբթի օրը առավոտյան Սիրիայում սպանվել է տեղի քրդերի առաջնորդը, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությանը:


Ըստ այդմ՝ Սիրիայի քրդերի առաջնորդ Իսա Հուսոն սպանվել է Ղամիշլի քաղաքում. նրա տան մոտ պայթեցվել է մեքենան, որում գտնվել է այդ պահին:


60-ամայ Հուսոն Քրդերի գերագույն խորհրդի անդամ էր, որը միավորում է Սիրիայում ապրող բոլոր քրդերին:


Քրդամետ թուրքական Խաղաղության և ժողովրդավարության կուսակցությունը դատապարտել է սպանությունը: Քրդերը պատասխանատու են համարում զինված իսլամիստներին և նրանց դեմ կռվելու կոչեր են հնչում:


Վերջին ամիսներին քուրդ զինյալները միացել են Սիրիայի կառավարության դեմ պայքարողներին: Նրանք մարտնչում են նաև Սիրիայի քրդաբնակ շրջանների վերահսկման համար: