Իսրայելի և Պաղեստինի միջև բանակցությունները վերսկսվել են
Խաղաղ բանակցություններն Իսրայելի և Պաղեստինի միջև երեկ երեկոյան Վաշինգտոնում վերսկսվել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ համատեղ ընթրիքով. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Խաղաղ բանակցությունները վերականգնվել են երեք տարվա ընդմիջումից հետո։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Պսակին հաղորդել էր, որ երկու կողմերը համաձայնել են խաղաղ բանակցություններ վարել առնվազն 9 ամիս։ Նա նշել էր, որ այդ ժամկետը վերջնական չէ և եթե դրանք առաջ ընթանան, ապա կարող են ավելի երկար ժամանակ պահանջել։
Ավելի վաղ նմանատիպ ժամկետ էր նշել նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Իսրայելի արդարադատության նախարար Ցիպի Լիվնին, ով գլխավորում է իսրայելյան պատվիրակությունը, սեղանի մոտ նստել է Պաղեստինի կողմի բանակցող Սայեբ Էրաքաթի կողքին՝ Քերիի առջև։










