Հրդեհ է բռնկվել Մոսկվայի «Օստանկինո» հեռուստակենտրոնում
Մոսկվայի «Օստանկինո» հեռուստակենտրոնում սկսվել է այրվել շենքերից մեկը: Հրդեհին տրվել է 4 աստիճանի բարդության կարգ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով ՆԳՆ ներկայացուցչին:
Շենքից տարհանվել են «НТВ» և «Первый» հեռուստաալիքների աշխատակիցները:
Ըստ նախնական տվյալների, հրդեհը սկսվել է հեռուստակենտրոնի 6-րդ հարկում: Հնարավոր տուժածների մասին տեղեկություններ չկան:










