Իսպանիայում գործադուլ են հայտարարել տորեադորները
Իսպանիայում գործադուլները հասել են կորրիդայի ոլորտի աշխատողների հատվածին, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով ազգային EFE լրատվական գործակալությանը: Տորեադորների, պիկադորների և բանդերիլյերոնների արհմիությունները որոշում են կայացրել ամբողջ երկրի կորրիդայի հրապարակներում գործադուլ հայտարարել:
Արմիությունները պնդում են, որ ընկերությունները, որոնց պատկանում են կորրիդայի ասպարեզները, հիմնականում ստեղծվում են կորրիդայի սեզոնի ժամանակ և չեն կատարում տորեադորների, անասնաբույծների և քաղաքապետարանային հաստատատությունների առաջ ստանձնած պարտավորությունները:
Ներկայումս 41 նման ընկերություն պարտք է իր աշխատակիցներից: Հատկանշական է, որ նրանցից 24-ը գտնվում է Իսպանիայի կենտրոնական շրջանում: Բոլոր այդ վայրերում ցլամարտի հրապարարակներում գործադուլ կանցկացվի, ինչի արդյունքում նրանք կորրիդա չեն անցկացնի, մինչև ընկերությունները չկատարեն իրենց ֆինանսական պարտավորությունները:










