34–ամյա տղամարդը փորձել է նետվել Կիևյան կամրջից

12:35 • 30.07.13

Արտակարգ իրավիճակներ նախարարություն այսօր՝ ժամը 03.05-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից կանխվել է Երևանի Իսրայելյան փողոցի բնակիչ 1979թ. ծնված Գ. Ա-ի ինքնասպանության փորձը, ով տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Մաշտոցի բաժին:


Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները: