Սիրիայում առևանգված հայ պատանիներն ազատ են արձակվել
Թուրք-սիրիական սահմանին հուլիսի 28-ին առևանգված երկու հայ պատանիներն ազատ են արձակվել. տեղեկացնում է Yerakouyn.com արևմտահայերեն լրատվական կայքը։
Հիշեցնենք, որ անհայտ անձիք Սիրիայից Թուրքիա ուղևորվող միկրոավտոբուսը կանգնեցրել էին, իջեցրել 12 և 14 տարեկան երեխաներին, իսկ 7 կանանց ազատ էին արձակել։
Այժմ երեխաները ազատության մեջ են և գտնվում են Սիրիայում։ Այս մասին կայքին հայտնել են Հալեպի աղբյուրները։










