Պակիստանում թալիբները բանտից 300 կալանավորի են ազատել
«Թալիբան» շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ Պակիստանում իրենց հաջողվել է ազատ արձակել 300 կալանավորների։
Երկրի իշխանությունները հաստատել են բանտի վրա իրականացված հարձակման մասին տեղեկությունները, սակայն չեն հաստատել զանգվածային փախուստի մասին լուրերը։
Հարձակման մասին հայտնել են Պակիստանի ուժային կառույցների աշխատակիցները, որոնք չեն ցանկացել բացահայտել իրենց ինքնությունը։
Ամեն ինչ սկսվել է ուժգին պայթյունից, որը զինյալներն իրագործել են քրեակատարողական հիմնարկի մոտ։ Այնուհետև թալիբները 8 ավելի փոքր պայթուցիկներ են գործարկել՝ պայթեցնելով բանտի արտաքին պատը։
Փլատակների միջով բան են մտել առնվազն 8 զինյալներ, որոնք ոստիկանական հագուստներով են եղել։ Միաժամանակ բանտը բոլոր կողմերից նռնականետերի կրակահերթի տակ է մնացել, զինյալները նաև ձեռքի նռնակներ են կիրառել։
Դերա-Իսմայիլ-Խանի բանտում պահվում են շուրջ 5000 կալանավորներ։ Թե նրանցից քանիսին է հաջողվել փախուստի դիմել, նրանք չեն հայտնել, սակայն հաղորդել են, որ իրենց հաջողվել է բռնել 6-ին։










