Ցյուրիխում կհայտնվեն «սեքս-խցիկներ»՝ մարմնավաճառությամբ զբաղվելու համար

17:18 • 30.07.13

Շվեյցարական Ցյուրիխ քաղաքում օգոստոսի 26-ից կբացվեն առաջին 10 «սեքս–խցիկները», որոնցում հնարավոր կլինի զբաղվել մարմնավաճառությամբ, գրում է Euromag-ը՝ ընդգծելով, որ այսպիսով՝ կմեկնարկի Drive-in ծրագիրը։


Ինտիմ բնույթի ծառայությունների սիրահարները կկարողանան հատուկ հատկացված վայրերում օգտվել դրանցից՝ երեկոյան 19։00-ից մինչ առավոտյան 05։00-ը։


Խցիկների հարևանությամբ կտեղավորվի այն ծառայությունը, որտեղ սոցիալական աշխատողները կվերահսկեն դրանց գործունությունը։


Ըստ պարբերականի՝ այս կերպ իշխանությունները փորձում են լուծել Ցյուրիխի կենտրոնում մարմնավաճառության խնդիրը։ Քանի որ կառավարությունն օրինականացրել է մարմնավաճառությամբ զբաղվելը, այժմ հարկավոր է ապահովել հնագույն մասնագիտությամբ զբաղվողների անվտանգությունը։
 

Մինչ այս ամառվա վերջ 30-40 մարմնավաճառ կաշխատի Drive-in համակարգով։