Արմավիրում հայտնաբերվել է իր մորը ծեծելով սպանած քաղաքացին
Արմավիրի մարզի Նաիրիի գյուղապետ Արթուր Եղիազարյանն ու ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության մայոր Համլետ Վասիլյանն այսօր առավոտյան գյուղի դաշտում հայտնաբերել են երեկ՝ հուլիսի 30-ին, առանձնակի դաժանությամբ ծեծելով իր մորը սպանած 37-ամյա Վարդան Ստեփանյանին, տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին ժամը 04:00-ի սահմաններում Արմավիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել էին, որ առանձնակի դաժանությամբ ծեծված վիճակում մարմնական բազմաթիվ վնասվածներով Նաիրի գյուղից (նախկին Հացիկ) իրենց մոտ էր տեղափոխվել նույն գյուղի բնակիչ 77-ամյա Վերգուշ Սարգսյանը, ով գիտակցության չգալով, առավոտյան մահացել էր:










