ԱՄՆ–ում ուսանողին 4 մլն դոլար կվճարեն՝ նրան պատժախցում 4 օր մոռանալու համար

08:58 • 31.07.13

ԱՄՆ կառավարությունը 4.1 մլն դոլար կվճարի 25-ամյա մի ուսանողի, որին ոստիկանության Թմրանյութերի դեմ պայքարի վարչության աշխատակիցները մոռացել էին բանտախցում. տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Associated Press գործակալության հղումով։


2012թ.-ի ապրիլին Կալիֆոռնիայի համալսարանի ուսանող Դենիել Չոնգը ձերբակալվել էր վարչության աշխատակիցների կողմից՝ ծանոթներից մեկի տանը։ Տան խուզարկության ընթացքում 18 արգելված դեղահաբ, թմրանյութեր և զենքեր էին հայտնաբերվել։ Չոնգը, որը փաստաբանի խոսքերով ծանոթի տուն էր գնացել մարիխուանա գնելու նպատակով, 8 այլ մարդկանց հետ տեղափոխել է ոստիկանական բաժանմունք։


Չոնգին ստուգելուց հետո ոստիկանները հայտարարել են, որ նրա դեմ մեղադրանք չի առաջադրվելու և առաջիկա ժամանակահատվածում ազատ կարձակվի։ Ուսանողին տեղափոխել են նախնական կալանքի պատժախուց, որը պատուհաններ չի ունեցել և մոռացել նրա մասին։


Չոնգին հիշել և ազատ են արձակել միայն 5-րդ օրը. այդ ընթացքում նա մնացել է առանց ջրի և սննդի։ Ուսանողի խոսքերով՝ նա արդեն համակերպված է եղել անխուսափելի մահվան հետ։


Նրան հայտնաբերելուց հետո Չոնգը նիհարած է եղել 15 կիլոգրամով, և հոսպիտալացվել է ծանր վիճակում ու մի քանի օր անցկացրել հիվանդանոցում։ Նա հայց է ներկայացրել՝ պահանջելով 20 մլն դոլարի փոխհատուցում, սակայն ԱՄՆ իշխանությունները կարողացել են փոխզիջումային տարբերակ գտնել՝ համաձայնելով վճարել 4 մլն։