Զոհվել է ժամկետային զինծառայող՝ իր ինքնաձիգից արձակված կրակոցից
N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մանուչար Մերուժանի Մանուչարյանը հուլիսի 31-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, գտնվելով պահակակետի դիտաշտարակում, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ԱԿՍ-74 տիպի ինքնաձիգից ինքն իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում:
Ինչպես տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը, փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:










