Մեծ Բրիտանիայում 3 սիկհերի մեղավոր են ճանաչել են հնդիկ գեներալի դեմ մահափորձ կատարելու համար

23:59 • 31.07.13

Բրիտանական դատարանը տեղական սիկհական համայնքից 2 տղամարդու և կնոջ մեղավոր է ճանաչել հնդիկ գեներալի վրա հարձակում կատարելու գործով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


4-րդ կասկածյալն ավելի վաղ իրեն մեղավոր էր ճանաչել: Այս 4-ի գործով դատավճիռը կկայացվի սեպտեմբերին:


2012 թվականին Լոնդոնում իր արձակուրդը անցկացնող 78-ամյա Բրար Սինգհը պարանոցի շրջանում վիրավորվել էր դանակի հարվածից: Բրիտանական դատախազությունը եզրակացրել է, որ հարձակման դրդապատճառ է հանդիսացել վրեժը:


1984 թվականին գեներալ-լեյտենանտ Բրար Սինգհը ղեկավարում էր Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ոսկե վանքում իրականացվող ռազմական գործողությունները: Գրոհի ժամանակ սպանվել էր 1000-ից սիկհ: