Սիրիայի նախագահը գրանցվել է Instagram-ում

08:37 • 31.07.13

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի աշխատակազմը նրա համար հաշիվ է բացել Instagram լուսանկարների ծառայությունում. տեղեկացնում է Lenta.ru-ն։


Այնտեղ ներբեռնվել են մի քանի տասնյակ լուսանկարներ, որոնցից շատերում երևում է Սիրիայի առաջնորդը՝ կողմնակիցների հետ հանդիպումների ժամանակ։ Կան լուսանկարներ, որոնցում նա հիվանդանոցներում այցելում է վիրավորներին։


Կան նաև Ասադի կնոջ՝ Ասմայի լուսանկարներից։


Սիրիայի առաջնորդն արդեն հաշիվ ունի Twitter-ում (անգլերենով) և էջ Facebook-ում (արաբերենով), ինչպես նաև ալիք՝ Youtube-ում։


Սիրիայում 2011թ.-ի մարտից քաղաքացիական պատերազմի մեջ է։ Ընդդիմության զինյալները պայքարում են կառավարական զորքերի դեմ։ Հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 100 հազար մարդ։