Իրանը և Սիրիան 3.6 մլրդ դոլար նավթի արտահանման մասին համաձայնագիր են կնքել

16:58 • 31.07.13

Իրանը համաձայնվել է Դամասկոսին 3.6 մլրդ դոլարի նավթ տրամադրել՝ փոխարենը ստանալով պատերազմից ավերված երկրում ներդրումներ իրականացնելու իրավունքը. տեղեկացնում է Взгляд-ը՝ ՍԱՆԱ սիրիական պետական գործակալության հղումով։


Համաձայնագիրը ստորագրվել է երեկ՝ Թեհրանում, երկու երկրների կենտրոնական բանկերի ներկայացուցիչների միջև։


Գործարքը նախատեսում է, որ Սիրիաn կփոխհատուցի նավթի արժեքը՝ տարբեր տեսակի ներդրումների միջոցով։ Սակայն գործարքին մոտ կանգնած մարդիկ չեն կարողացել ճշգրտել, թե կոնկրետ ինչպիսի ներդրումների մասին է խոսքը։
 

Իրանը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հիմնական աջակիցն է և սատարում է նրան 2011թ.-ի գարնանն սկսված հակամարտության ընթացքում։


Սիրիայում նավթի արդյունահանումը պատերազմի ընթացքում գրեթե ամբողջությամբ դադարեցվել է։ Մայիսին նավթի նախարար Սուլեյման Աբբասը խոստովանել էր, որ պատերազմի ընթացքում իր երկիրը էներգիա արտահանող երկրից վերածվել է ներմուծող երկրի։