ԼՂՀ մարտական դիրքերում զինծառայող է զոհվել

10:58 • 31.07.13

ԼՂՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հուլիսի 30-ին, զինծառայող է զոհվել։


ԼՂՀ Պաշտպանության բանակի կայքը տեղեկացնում է, որ մահացու վիրավորում ստացած զինծառայողը 1993թ. ծնված Արման Հովսեփի Մուրադյանն է:
 


Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: