Մահացել է Մարկ Սաղաթելյանը
«Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է հայտնի հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը, այս մասին Tert.am-ին տեղեկացրեց «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սիրանույշ Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ Մարկ Սաղաթելյանը երեկ արյան սուր լեյկոզ ախտանիշով անգիտակից վիճակում տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն։
Մարկ Սաղաթելյանը «Նաիրի» ԲԿ էր տեղափոխվել Գեմոտոլոգիայի ինստիտուտից, որտեղ էլ նրա վիճակը կտրուկ վատացել էր:
Tert.am-ը ցավակցում է Մարկ Սաղաթելյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին։










