Մարկ Սաղաթելյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. «Նաիրի» ԲԿ-ի փոխտնօրեն

10:01 • 31.07.13

Մարկ Սաղաթելյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. Tert.am-ին այսօր տեղեկացրեց «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սիրանույշ Մարտիրոսյանը։

«Վիճակը ծայրահեղ ծանր է, նույնը՝ առանց փոփոխության»,- ասաց նա։

Կենտրոնի փոխտնօրենը նշեց, որ բժիշկները ամեն ինչ անում են Մարկի կյանքը փրկելու համար։ Ինչ վերաբերվում է արտասահմանից բժիշկներ հրավիրելուն, ապա Սիրանույշ Մարտիրոսյանը նշեց. «Ինքն ունի արյան չարորակ հիվանդություն, սուր լեյկոզ, իր ամենածայրահեղ բարդություններով։ Այնպես չէ, որ մենք այստեղ չենք կարող, բայց արտասահմանում դա կարողանում են բուժել։ Լեյկոզն իր վերջնական ստադիայով և բարդություններով է»։


Հիշեցնենք, որ երեկ Մարկ Սաղաթելյանը արյան սուր լեյկոզի ախտանիշով անգիտակից վիճակում տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։