«Օստանկինո»-ում բռնկված հրդեհը մարվել է

00:19 • 31.07.13

Հրդեհը մոսկովյան «Օստանկինո» հեռուստակենտրոնում հաջողվել է մարել, հայտնել է Մոսկվայի ԱԻՆ գլխավոր վարչության մամլո ծառայության ղեկավար Վիկտոր Բիրյուկովը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Ըստ ճշտված տվյալների, հրդեհի մակերեսը կազմել է 25 քառակուսի մետր: Սկզբում հրդեհին տվել էին 4 աստիճանի բարդության կարգ, սակայն ավելի ուշ այն իջեցվել էր 2-ի: Ըստ նախնական տվյալների, հրդեհի օջախը գտնվում էր առաջին հարկում:


Ավելի քան 1000 մարդ տարհանվել էր: Հեռուստակենտրոնից հայտնել են, որ տուժածներ չկան: