Լիբիայի դատարանը Քադաֆիի զարմիկին մահվան է դատապարտել

23:43 • 31.07.13

Լիբիայի արևմտյան Միստրատ քաղաքի դատարանը մահապատժի է դատապարտել երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի զարմիկ Ահմեդ Իբրահիմին, հայտնում է Russia Today-ը՝ Интерфакс-ին հղումով:


Նրան մեղավոր են ճանաչել Լիբիայում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի ժամանակ սպանություններ իրականացնելու և բռնություն հրահրելու համար: Մահապատժի օրը չի հաղորդվում: Ենթադրվում է, որ մահվան դատավճիռը կիրագործվի գնդակահարությամբ: Նշվում է, որ Ահմեդ Իբրահիմի փաստաբանները կարող են բողոքարկել որոշումը Լիբիայի Գերագույն դատարանում:


Մուամար Քադաֆիի կառավարության օրոք Ահմեդ Իբրահիմը պաշտոնավարել է որպես կրթության նախարար: