Ռիհանան դատարանում հաղթել է Topshop-ին՝ իր դեմքը բրենդի շապիկների վրա տպելու գործով

16:19 • 31.07.13

Հանրահայտ փոփ երգչուհի Ռիհանան այսօր Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանում հաղթել է ճանաչված Topshop ընկերության դեմ հարուցված դատական գործը, որը վերաբերում է բրենդի կողմից առանց երգչուհու թույլտվության նրա դիմանկարով շապիկների վաճառքին:

 

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, անկախ այն հանգամանքից, որ Topshop-ը ոչ մի կերպ չի համաձայնել ընդունել իր մեղքը, դատավորը վճիռը կայացրել է փոփ երգչուհու օգտին:

 

Այնուհանդերձ դատարանը դեռևս չի վճռել, թե որքան ստիպված կլինի բրիտանական բրենդը փոխհատուցել բարբադոսցի Ռիհանային՝ դիմանկարի ապօրինի օգտագործման դիմաց: