Երևանի Ամիրյան փողոցում վրաերթի են ենթարկել 52-ամյա կնոջ

10:32 • 31.07.13

«Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հուլիսի 30-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Երևանի Ամիրյան փողոցի թիվ 8 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 52-ամյա մի կնոջ։


Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: