Իսպանիայում ձերբակալել են կեղծ Ferrari և Aston Martin սպորտային մեքենաներ վաճառողներին
Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է կեղծ սուպերքարեր վաճառող հանցագործներին, ովքեր միջին դասի մեքենաները փոխարկել են հայտնի բրենդների կրկնօրինակների՝ դրանք վաճառելով տեղական շուկայում: Այս մասին հայտնում է auto.vesti.ru-ն՝ ИТАР-ТАСС-ին հղումով:
Հաղորդվում է, որ վաճառողները իրենց հաճախորդներից չեն թաքցրել, որ վաճառում են ոչ իրական Ferrari: Փոխարկված մեքենաները վաճառվում էին 40 հազար եվրոյով, մինչդեռ իրական սպորտային մեքենաները գնահատվում են 200 հազար եվրո և ավելի: Մեքենաներն իրացվում էին Վալենսիայում և Մադրիդում համացանցի միջոցով:
ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը բացահայտել է երկու ավտոտնակներ, որտեղ երկար ժամանակ միջին դասի մեքենաները փոխակերպվում էին շքեղ սուպերքարերի: Ոստիկաններն, ընդհանուր առմամբ, առգրավել են 17 կեղծ Ferrari և 2 Aston Martin:










