ԱՄՆ-ն Ասադի Instagram-ի էջը «նողկալի» է անվանել
ԱՄՆ կառավարությունն արձագանքել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի՝ հանրահայտ Instagram ֆոտոծառայությունում սեփական էջը բացելուն: Ինչպես նշում է Al Arabiya-ն, ԱՄՆ-ի կարծիքով այդ էջն իրականում «նողկալի» է և բնավ չի արտացոլում երկրում ծավալվող քաղաքացիական պատերազմի ողջ սարսափը:
«Սա ոչ ավելին է, քան PR-ի զզվելի փորձ: Մենք խորհուրդ կտայինք մարդկանց Ասադի էջում տեղադրած լուսանկարների փոխարեն նայել Սիրիայում տիրող իրական սարսափի կադրերը»,- ասել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Մարի Հարֆը:
Նախագահի էջում տեղադրվում են բազմաթիվ լուսանկարներ, որտեղ Ասադն ու նրա կինը՝ Ասմա ալ Ասադը, այցելում են հիվանդանոցներ ու հանդիպում ընդդիմադիրների հետ մարտերի հետևանքով վնասվածքներ ստացած սիրիացիներին:










