Բրիտանացուն ձերբակալել են՝ մզկիթ պայթեցնելու տեսարանով դաջվածքի պատճառով

09:59 • 01.08.13

Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, որի մարմնին մզկիթ պայթեցնելու տեսարանով դաջվածք է եղել, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ նշելով, որ դաջվածքի վրա եղել է «Boom» գրությունը։


Անգլիայի հյուսիս-արևելքում գտնվող Սաութ-Շիլդս քաղաքում բնակվող 39-ամյա տղամարդը, ում անունը չի նշվում, մեղադրվում է ատելություն սերմանելու համար։


Դաջվածքի տիրոջը ձերբակալել են հակաիսլամական բողոքի ակցիայից հետո։ Հանրահավաքի մասնակիցները տղամարդուն լուսանկարել են դաջվածքը ցույց տալու ընթացքում։


Այս պահին տղամարդուն գրավի դիմաց ազատ են արձակել։ Ակցիային մասնակցել են 2000 մարդ, որոնցից 20-ը ձերբակալվել են։


Անգլիայի պաշտպանության լիգան կազմակերպություն է, որի անդամները դեմ են Մեծ Բրիտանիայի իսլամացմանը։ Շարժման մասնակիցները դեմ են մզկիթների կառուցմանն ու այլ բաների, որոնց նրանք համարում են իսլամի պարտադրանք։