Վարչապետը նախարարներին հանձնարարեց տնտեսական աճի վերլուծություն իրականացնել

13:39 • 01.08.13

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով բոլոր գերատեսչությունների ղեկավարներն իրենց ոլորտներում պետք է տնտեսական աճի վերլուծություն իրականացնեն և հաջորդ շաբաթ ներկայացնեն կառավարության նիստին: Այս մասին վարչապետը հայտարարեց այսօր կառավարության նիստում:


«Պետք է կարողանանք գնահատել պոտենցիալը և ապագա անելիքները, որպեսզի այս տարի ևս մենք ապահովենք տնտեսական բարձր աճի ցուցանիշներ: Լուրջ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել մեր տնտեսության մեջ, և մենք պետք է կարողանանք նայել, թե որոնք են այն բացասական միտումները, որոնք առկա են և ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որ այդ ոլորտներում ապահովենք աճի տեմպեր»,- ասաց նա:

 

Վարչապետն ընդգծեց, որ այն ոլորտներում, որտեղ տնտեսական աճի տեմպերը բարձր են, պետք է միջոցներ ձեռնարկել դրանց կայունացման համար: