Մահվան ելքով պատահար Երևանում. Խորենացի փողոցում 10-ամյա տղա է ընկել տանիքից
Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Խորենացի 3-րդ նրբանցքի բնակիչ 10-ամյա Նորայր Ջ-ն վայր է ընկել տանիքից: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը դեպքի վայր ժամանած 1-03 ծառայության բրիգադը փորձել է օգնություն ցուցաբերել երեխային, սակայն երեխան արդեն մահացած է եղել:
Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնում հետաքննություն է սկսվել՝ երեխայի մահվան հանգամանքները պարզելու համար:










