Հզոր պայթյուն Սիրիայի Հոմս քաղաքում. 40 զոհ
Սիրիայի Հոմս քաղաքում հզոր պայթյուն է տեղի ունեցել. Al Jazeera-ի տվյալներով՝ պայթել է զինապահոց Հոմսի այն հատվածում, որը գտնվում է կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջանում:
Զինապահոցին հարվածել է ապստամբների արձակած հրթիռը:
Սիրիական բանակը նախօրեին էր վերագրավել Հոմսի Խալիդիե թաղամասը:
Աղբյուրը նշում է, որ զոհերի թվում կան նաև քաղաքացիական անձինք, վիրավորների թիվը հասել է 120-ի, ոմանց վիճակը ծանր է:










