Ինդոնեզիայի ափերին վթարի պատճառով 5.4 տոննա նավթ է թափվել ծով
Ինդոնեզիայի ափերին այսօր տեղի ունեցած վթարի պատճառով 5.4 նավթ է թափվել ծով, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ Ինդոնեզիայի ազգային տեղեկատվական գործակությանը հղումով:
Հյուսիսային Մալուկուի նավահանգիստ ժամանած նավթատարից վառելիքը ափ դատարկելիս խողովակատարը վնասվել է, ինչի հետևանքով նավթի մի մասը թափվել է ծով: Վառելիքի հոսքը մեկուսացնել չի հաջողվել:
Վթարի ենթարկված նավթատար նավը, որը պատկանում է Ինդոնեզիայի պետական Pertamina ընկերությանը, Պապուա նահանգից տեղափոխում էր շուրջ 7 հազար տոննա նավթ:










