ԱՄՆ Սենատի ստորին պալատը կողմ է քվեարկել Իրանի դեմ նոր պատժամիջոցներին
ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչները երեկ աջակցություն են հայտնել նոր պատժամիջոցների կիրառմանն Իրանի դեմ. տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Reuters գործակալության հղումով։
Պատժամիջոցների խստացմանը կողմ են արտահայտվել ստորին պալատի 400 անդամներ, դեմ՝ 20-ը։
Իրանի դեմ նոր պատժամիջոցները ենթադրում են, որ իրանական նավթի արտահանումը մեկ տարի ժամկետով կկրճատվի օրական մեկ մլն բարելով։
Նոր սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն, եթե Սենատը հաստատի այն։ Դրանից հետո փաստաթուղթը կուղարկվի երկրի նախագահի հաստատմանը։
Պատժամիջոցները ենթադրում են ճնշում գործադրել Իրանի իշխանությունների վրա՝ ստիպելով նրանց հրաժարվել ատոմային ծրագրերից։ Արևմտյան երկրներն Իրանին կասկածում են միջուկային զենք ստեղծելու փորձերի մեջ, իսկ Թեհրանը պնդում է, որ ատոմային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի։










